«Շիրակն» ու «Արարատը» ոչ-ոքի խաղացին ընկերական խաղում

Հունվարի 16-ին «Արարատը» Ձորաղբյուրի մարզաբազայում ընկերական հանդիպում անցկացրեց Գյումրու «Շիրակի» հետ։ Կողմերի համար սա առաջին ստուգողական խաղն էր արձակուրդից հետո:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ կեսի մեկնարկում հյուրերը Վարդան Արզոյանի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Մի քանի րոպե անց Արթուր Դանիելյանի՝ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ 18-ամյա Սերոբ Գալստյանը։

Դրվագներից մեկի ժամանակ «Շիրակի» ֆուտբոլիստները տուգանային հրապարակում խախտեցին կանոնները Ուրոշ Նենադովիչի նկատմամբ։ Նշանակվեց 11-մետրանոց հարված, սակայն Նենադովիչի հարվածից հետո գյումրեցիներին փրկեց դարպասաձողը։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1։1 հաշվով։

16.01.2021, Ընկերական հանդիպում
«Արարատ» — «Շիրակ» 1:1 (0:0)
գ.Ձորաղբյուր, մարզահամալիր
Գոլերը՝ Սերոբ Գալստյան 58 — Վարդան Արզոյան 52

«Արարատ» — Վսևոլոդ Երմակով (Գրիգոր Մելիքսեթյան, Պողոս Այվազյան), Հրայր Մկոյան (Իվան Սպիչկա), Յուրա Մաղաքյան (Մարկո Պրլևիչ), Խուան Բրավո (Արթուր Դանիելյան), Քրիստիան Խիմենես (Գևորգ Արաբյան), Կարեն Մուրադյան (Արտակ Եդիգարյան), Դավիթ Մանոյան (Սոլոմոն Ուդո), Դավիթ Խուրցիձե (Դիմիտրիյե Պոբուլիչ), Էդգար Մալաքյան (Սերոբ Գալստյան), Սերոժ Թիթիզյան (Աղվան Պապիկյան), Մորի Կոնե (Ուրոշ Նենադովիչ)։

«Շիրակ» — Սպասոյե Ստեֆանովիչ, Աղվան Դավոյան, Վարդան Արզոյան, Հովհաննես Նազարյան, Սերոժյա Ուռուշանյան, Ռուդիկ Մկրտչյան, Պետրոս Աֆաջանյան, Մարտին Գրիգորյան, Արման Ասլանյան, Արտեմ Գևորգյան և Սիլուե Յակուբ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos