«Շիրակն» ու «Վանը» ոչ-ոքի խաղացին

Հայաստանի ընթացիկ առաջնության հետաձգված խաղում «Շիրակը» Գյումրու Քաղաքային մարզադաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին», գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

ՇԻՐԱԿ-ՎԱՆ 0-0 MC
ՇԻՐԱԿ. 26․ Սպասոյե Ստեֆանովիչ, 25․ Աղվան Դավոյան, 89․ Հայկ Իշխանյան, 3․ Հովհաննես Նազարյան, 37․ Սերյոժա Ուռուշանյան, 20․ Ռուդիկ Մկրտչյան, 23․ Պետրոս Աֆաջանյան (9.Ռաֆիկ Միսակյան, 84՛), 7․ Արման Ասլանյան (11.Մարտին Գրիգորյան, 84՛), 99․ Ավո Լեյբ Ժունիոր (50.Իգոր Ստանոևիչ, 50՛), 21․ Արտեմ Գևորգյան (9.Արամ Մուրադյան, 71՛), 19․ Դոնիմանի Յակուբա Սիլուե (39.Լյովա Մրյան, 71՛):
ՎԱՆ. 12․ Հենրի Ավագյան, 28․ Ռուստամ Իսաև, 3․ Անդրանիկ Ոսկանյան, 5․ Ալեքսանդր Տենյաև, 18․ Վահագն Այվազյան, 26․ Եդեդեմ Եդեմ Էսիեն, 7․ Վլադիսլավ Վասիլև, 20․ Էդգար Մովսեսյան (15.Դեու Դոսա, 90՛), 9․ Գարեգին Կիրակոսյան (17.Ստեֆան Աջումանի, 77՛), 88․ Ալեքսեյ Շիշկին (63.Ալեքսանդր Մաքսիմենկո, 77՛), 22․ Վիուլեն Այվազյան (10.Ուիլֆրեդ Էզա, 70՛):
Զգուշացում՝ Պետրոս Աֆաջանյան 25՛ (Շ), Անդրանիկ Ոսկանյան 29՛ (Վ), Յակուբա Սիլուե 32՛ (Շ) Մրցավար՝ Գևորգ Եղոյան (Երևան)

Ձմեռային դադարից հետո թիմերն իրենց երկրորդ հանդիպումն անցկացրեցին և կրկին գոլ չխփեցին: «Շիրակն» իր երրորդ ոչ-ոքին արեց ընթացիկ առաջնությունում, իսկ «Վանի» մասնկացությամբ հանդիպումը խաղաղ ելք ունեցավ երկրորդ անգամ: Մրցաշարային աղյուսակում կողմերին բաժանում է հինգ միավոր:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Արարատ 11 6 3 2 16 6 21
2.  Արարատ-Արմենիա 10 6 3 1 16 4 21
3.  Ալաշկերտ 11 6 3 2 12 8 21
4.  Լոռի ՖԱ 12 6 2 4 12 12 20
5.  Նոա 12 5 4 3 19 11 19
6. Ուրարտու 10 4 3 3 13 10 15
7.  Վան 13 3 2 8 7 15 11
8.  Շիրակ 12 1 3 8 8 30 6
9.  Փյունիկ 11 0 5 6 3 10 5

«Շիրակի» ու «Վանի» հարձակվողները շարունակում են աչքի չընկնել արդյունավետությամբ: Պատահական չէ, որ կողմերն առաջնության ամենաքիչ գոլեր խփած թիմերի ցանկում են և այդ ցուցանիշով առաջ են միայն աուտսայդեր «Փյունիկից»: Բավական է նշել, որ «Շիրակի» գլխավոր ռմբարկուն կենտրոնական պաշտպան Արտյոմ Միքայելյանն է խփած երկու գոլով:

  • Ռմբարկուներ
N
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 6
02
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 5
03
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 5
04
Մաիլսոն Լիմա Դուարտե Լոպես (Արարատ-Արմենիա) 4
05
Մորի Կոնե (Արարատ) 4
06
Վլադիմիր Ազարով (Նոա) 4

Հաջորդ հանդիպումները թիմերը կանցկացնեն առաջնության հերթական՝ 16-րդ տուրի շրջանակներում: Մարտի մեկին «Շիրակը» կընդունի «Փյունիկին», իսկ «Վանը» հյուր կգնա «Արարատին»:

Տուր 16 Քաղաք Մարզադաշտ
02.03.21 Արարատ-Արմենիա
  —
Ուրարտու Երևան  Ավանի ակադեմիա 14:00
01.03.21 Արարատ
  —
Վան Երևան  «Հանրապետական» 14:00
01.03.21 Շիրակ
  —
Փյունիկ Գյումրի  Քաղաքային 14:00
28.02.21 Ալաշկերտ
  —
Լոռի ՖԱ Երևան  «Նաիրի» 14:00

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am