Սարգիս Շաինյանը կխաղա «Նոայի» կազմում

Երևանի «Արարատ Արմենիայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի կիսապաշտպան Սարգիս Շահինյանը առաջիկա մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Նոայի» կազմում:

Հիշեցնենք, որ «Նոան» այս օրերին նախապատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի խաղերին: