«Սևանը» վերսկսել է մարզումները. Մարզչական շտաբը համալրվել է

«Սևանի» մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ թիմը վերսկել է մարզումները՝ նախապատրաստվելով Հայաստանի Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանին։

Նշվում է, որ թիմի մարզչական կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Գլխավոր մարզիչ՝ Արմեն Շահգելդյանին առաջիկա մրցաշրջանում օգնելու է Աղվան Այվազյանը։ Դարպասապահների մարզիչ է նշանակվել փորձառու Արմեն Ավագյանը, և «Սևանը» այսուհետ ունի նաև ֆիզպատրաստության մարզիչ՝ բրազիլացի Ռաֆայել Վիեյրա Բիսպոն։