«Սևանը» ստուգողական խաղ կանցկացնի չեմպիոնի հետ

«Սևանի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ վաղը՝ հունվարի 23-ին «Սևանն» առաջին ստուգողական հանդիպումն է անցկացնելու նախապատրաստական փուլի շրջանակներում: ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում թիմը մրցելու է Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ:

Ավելի վաղ ակումբի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ձմեռային արձակուրդից հետո «Սևանը» հունվարի 11-ից սկսել է մարզումները՝ նախապատրաստվելով առաջին խմբի առաջնության գարնանային հատվածին։ Թիմը մարզումներն անձկացնում է Ձորաղբյուրի մարզաբազայում։

«Թիմի կազմում տեղի են ունեցել բավականին լուրջ փոփոխություններ, և սելեկցիոն աշխատանքն էլ նոր ֆուտբոլիստների հետ ընթացքի մեջ է։ «Սևանից» հեռացել են ութ ֆուտբոլիստ՝ Սուրեն Ալոյանը, Արամ Լոռեցյանը, Հակոբ Լոռեցյանը, Համլետ Ասոյանը, Դավիթ Մայիլյանը, Վիուլեն Այվազյանը, Հուսեյին Շարաֆֆեդինը և Թևին Մքարթնի Նավեսեբը: Ակումբն արդեն պայմանագիր է կնքել նոր ֆուտբոլիստների հետ։ «Սևանի» կազմը համալրել են Արտյոմ Խաչատուրովը, Նարեկ Ասլանյանը, Դավիթ Այվազյանը և Ախմեդ Ջինդոյանը։  Նորեկների ցուցակը մոտ ապագայում ամենայն հավանականությամբ կթարմանա, որվհետև թիմում ներկայումս փորձաշրջան են անցնում երկու նոր ֆուտբոլիստներ, բացի այդ սպասվում են նոր համալրումներ»,- նշված է հաղորդագրությունում:

Առաջին խմբի առաջնությունում «Սևանն» աշնանային հատվածից հետո զբաղեցնում է առաջին տեղը, բայց թիմերը ոչ հավասար քանակով խաղեր են անցկացրել։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am