«Սևանը» մարզվում է Վանաձորում

«Սևանը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Թիմն այս օրերին հավաք է անցկացնում Վանաձորում: Հիշեցնենք, որ «Սևանն» երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վանաձորում։ Հավաքի ընթացքում թիմը ստուգողական երկու հանդիպում կանցկացնի։ Հուլիսի 14-ին կմրցեն «Նորավանքի», իսկ հուլիսի 17-ին «Փյունիկի» հետ։ Հիշեցնենք, որ «Սևանը» գալիք մրցաշրջանում հանդես է գալու Հայաստանի Պրեմիեր լիգայում: