«Սևանը»՝ «Նոայի» հետ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի հետ

«Սևանի» մամուլի ծառայությունը հրապարակել է պաշտոնական հայտարարություն կապված «Նոա» — «Սևան» հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի հետ:

«Ինչպես տեղյակ եք, հոկտեմբերի 15-ին, VBET Հայաստանի Պրեմիերա լիգայի 9-րդ տուրի «Նոա» — «Սևան» հանդիպման ավարտից հետո, հանդերձարան տանող ճանապարհին տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ «Սևան» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ նման անախորժ միջադեպ իրոք տեղի է ունեցել։ Անկախ նրանից, հանդիպման մրցավարը ճիշտ էր իր որոշումներում, թե ոչ, նման միջադեպերը ցանկալի երևույթ չեն մեր ֆուտբոլում: Այսուհետ մեր ակումբը կանի հնարավոր ամեն բան նմանատիպ դեպքերը բացառելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Հավելենք, որ վերոհիշյալ խաղից հետո ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր, որ Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա» — «Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ:

«ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետամուտ է լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասված էր ՀՖՖ տարածած հաղորդագրությունում: