«Սևան» ՖԱ. ՀՖՖ-ի մոտեցումները հարգալից չեն և ոչ կառուցողական

«Սևանի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Սևանն» ու մի շարք այլ ակումբներ չեն ստացել հրավեր ՀՖՖ 21-րդ հերթական ժողովին մասնակցելու համար: 

«Հարգելի ֆուտբոլասերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ: Ինչպես տեղյակ եք, հունիսի 28-ին ՀՖՖ-ն հրավերներ է ուղարկել է իր անդամներին 21-րդ հերթական ժողովին մասնակցելու համար: Այս ժողովին Սևան Ֆուտբոլային Ակումբ ՍՊԸ, ինչպես նաև մի շարք այլ ակումբներ չեն ստացել նման հրավեր, քանի որ ըստ ՀՖՖ ղեկավարության նրանց մասնակցության իրավունքը կասեցված է ՀՖՖ-ի կողմից: Քաջ գիտակցելով կասեցման պատճառները, չենք ցանկանում անդրադառնալ դրան, միայն հիշեցնում ենք, որ փետրվարի 1-ին Գյումրիում կայացել է ՀՖՖ ևս մեկ ժողով (Փետրվարի 1-ին Գյումրիում կայացած ՀՖՖ արտահերթ ժողովի ամբողջական արձանագրությունը — խմբ.), որտեղ վերականգնվել են այդ ակումբների իրավունքները, բայց ՀՖՖ-ն կտրականապես չի ցանկանում ընդունել դա: Միայն թե զավեշտն այն է, որ ՀՖՖ-ն ծանուցում է ուղարկել «Սևան» ակումբին, մեր ներկայացուցչին հունիսի 28-ին հնարավորություն տալով մասնակցելու տվյալ միջոցառմանը ընդամենը 5 րոպեով, կասեցման հարցերի շուրջ անհասկանալի ինչ որ հարց ու պատասխանի մասնակցելու համար՝ առաց քվեարկելու իրավունքի: «Սևան» Ֆուտբոլային Ակումբ ՍՊԸ չի պատրաստվում ՀՖՖ-ից խլել կարևոր այդ 5 րոպեները, քանի որ համարում ենք, որ ՀՖՖ-ի մոտեցումները հարգալից չեն և ոչ կառուցողական տվյալ հարցի շուրջ: «Սևան» ՖԱ-ն այս տարի իրավունք է ձեռք բերել մասնակցելու Հայաստանի VBET առաջնությանը և այսպես թե այնպես ՀՖՖ-ն ստիպված է լինելու ակումբի հետ պատշաճ ձևով շփվելու համար: Ժամանակն անցնում է, իսկ Խանջյան 27 հասցեում նստած ղեկավար կազմը քաջություն չի ցուցաբերում՝ կատարելու դրական քայլեր և շարունակում է տարբերակում դնել առաջնության մասնակից թիմերի միջև` բաժանելով նրանց օտարների և յուրայինների», — նշված է հայտարարությունում: