«Սևանն» ու «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղացին

Նախապատրաստական փուլի շրջանակներում «Սևանն» ու «Ալաշկերտը» ստուգողական խաղում մրցեցին միմյանց հետ: Խաղի ընթացքում երկու անգամ հաշվի մեջ առաջ լինելով «Սևանը» չկարողացավ պահել առավելությունը։ Հիմնական ժամանակի ավարտից մի քանի րոպե առաջ «Ալաշկերտը» 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվն երկրորդ անգամ խաղում։ Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: