«Փյունիկը» սերբ խաղացող է ձեռք բերել

«Փյունիկը» նոր համալրում ունի, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Թիմին է միացել 31-ամյա պաշտպան Զորան Գայիչը։ Սերբ ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Մլադոնեվաչ, «Ռադ», «Բորսա», բուլղարական «Արդա», ինչպես նաև չեխական «Բոհեմիանս», «Զլին», «Զբրոյովկա» թիմերում։ Զորան Գայիչը 6 խաղ է անցկացրել նաև Եվրոպա լիգայի խմբային փուլում։