Եվրո 2020. Խումբ «D». Շոտլանդիա — Չեխիա. Մանրամասներ խաղից առաջ, հավանական կազմեր

Շոտլանդացիներն ու չեխերն իրենց ճանապարհն Եվրոյի շրջանակներում կսկսեն միմյանց միջև խաղով, որը կկայանա «Հեմպդեն պարկում»: Այստեղ հայտնվելու համար Շոտլանդիան մի փոքր ավելի երկար ճանապարհ անցավ՝ հաղթահարելով ընտրական փուլի փլեյ-օֆֆի արգելը: Ընթացիկ տարում ընտրանին լավ մրցելույթներ է ունենում և դեռ պարտություն չի կրել անցկացրած հինգ խաղում՝ լավ արդյունքներ գրանցելով Հոլանդիայի ու Ավստրիայի, ինչպես նաև Լյուքսեմբուրգի հետ:

Չեխերն անցան եզրափակիչ փուլ՝ խմբում զիջելով միայն Անգլիային: Եզրափակիչ փուլում կողմերը կրկին կհանդիպեն, ինչը լրացուցիչ բարդություններ է խոստանում Չեխիային: Մինչև Եվրոն Յարոլավ Շիլգավին սաներն այնքան էլ լավ վիճակում չէին, չնայած իրենց վերջին խաղում կարողացան 3:1 հաշվով հաղթել Ալբանիային:  Կողմերի միջև կայացած վերջին խաում Շտոլանդիան հաղթել է նվազագույն հաշվով, միակ գոլը խփել է Ռայան Ֆրեյզերը:

Ստիվ Կլարկը լուրջ փոփոխություններ չի կատարել իր ընտրանու կազմում և Եվրոյի համար պահպանել է գլխավոր կորիզը: Առաջին հայացքից թերևս աչքի է Պալմերի, Մակլինի ու Մակբերնիի բացակայությունը: Մյուս կողմից Գիլմորը, Տերնբուլը և Պատերսոնն առաջին անգամ են հրավեր ստացել: Կլարկը իր հավաքականը խաղը կառուցելու է 3-5-2 խաղային սխեմայով, որում պաշտպանական օղակը կկազմեն Հենդրին, Տիրնին ու Հենլին: Երեք խաղացողից կազմված կիսապաշտպանական օղակի հենասյունը կլինի Մակգրեգորը, իսկ Մակտոմինայն ու Մակգինը կօգնեն թիկունքից: Առջևի գծում պետք է ստեղծագործեն հիմնականում Ադամասն ու Դայքսը, իսկ Ֆրեյզերը, Ֆորեստն ու Արմստրնոգը կսպասեն իրենց հնարավորությանը, եթե Կլարկը կորոշի փոխել խաղային սխեման հանդիպման ընթացքում:

Ինչ վերաբերումէ  չեխերին, ապա կազմի ընտրության առումով Յարսոլավ Շիլգավին ևս լուրջ անակնկալներ չի պատրաստել: Թերևս միակ փոփոխությունը, որն աչքի է ընկնում ու չեխերը ստիպված էին կատարել՝ կապված է Իրժի Պավլենկայի հետ:  Նրա փոխարեն երրորդ դարպասապահը կլինի Տոմաշ Կուբեկը: Պավլենկայի բացակայության պարագայում, ըստ ամենայնի Տոմաշ Վացլիկը կլինի համար մեկը մեկնարկային կազմում, իսկ ընտրանին խաղը կկառուցի 4-2-3-1 խաղային սխեմայով:

Չեխերը մտադիր են պահել կամպակտությունը խաղային օղակների ու խաղային դիրքերի միջև և ստիպել շոտլանդացիներին գործել միօրինակ: Այդպիսով եզրային պաշտպաններ Կուֆալն ու Բորիլը կկրճատեն պաշտպանական գիծն՝ ապահովելով աջակցություն Ցելուստկային ու Կալասին, որոնք գործելու են կենտրոնում: Կուֆաի ու Բորիլի խաղից շատ բան կախված կլինի, քանի որ նրանց ներկայությունը խաղադաշտի նշված հատվածում, թույլ կտան եզրային վինգերներին, որոնք ըստ ամենայնի կլինեն Մասոպուստն ու Յանկտոն, հագեցնել կենտրոնական գոտիներն ու այդկերպ ճնշում գործադրել մրցակցի կենտրոնական պաշտպանների վրա:

Սա կլինի 10-րդ մրցավեճը կողմերի միջև: Անցած 9 խաղում տարել են 4-ական հաղթանակ, մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի: «Հեմպդեն պարկում» Շոտլանդիան տարել է 135 հաղթանակ, կրել է 60 պարտություն, 63 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Շոտլանդացիները չեն պարտվել վերջին վեց խաղում՝ 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, Բելգիայից կրած 4:0 հաշվով պարտությունից հետո: Պատմության ընթացքում Չեխիան վեց խաղ է անցկացրել Շոտլանդիայի հարկի տակ, կրել է 5 պարտություն, 1 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Դա տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերին՝ 2:2:

  • Հավանական կազմերը՝

Շոտլանդիայի հավաքական (3-5-2) — Մարշալ, Հենդրի, Հենլի, Տիրնի, Օդենել, Մակտոմինայ, Մակգրեգոր, Մակգին, Ռոբերտսոն, Դայքս, Ադամ

Չեխիայի հավաքական (4-2-3-1) — Վացլիկ, Կուֆալ, Ցելուստկա, Կալաս, Բորիլ, Սոուչեկ, Կրալ, Մասոպուստ, Դարիդա, Յանկտո, Շիկ: