Ռոնալդուն անցավ Պլատինիից ու Շևչենկոյից. Պորտուգալիան Եվրոյի ռեկորդ սահմանեց

Չեմպիոնը սկսեց հաղթանակով. Պորտուգալիան երեք անպատասխան գնդակ խփեց Հունգարիային Եվրոպայի առաջնության խմբային փուլի մեկնարկային տուրում: Սանտուշի սաներն երեք գոլ խփեցին վերջին տասը րոպեի ընթացքում: Սրանից առաջ ոչ մի հավաքականի չէր հաջողվել Եվրոների եզրափակիչ փուլերում նման արդյունքի հասնել:

Հաշվետու մրցավեճում դուբլի հեղինակ դարձավ Ռոնալդուն՝ դառնալով Եվրոների պատմության լավագույն ռմբարկուն: ԿրիՌոն անցավ ֆրանսցիացի Միշել Պլատինիից, որը 1984 թվականին դարձել էր 9 գոլի հեղինակ:

Ռոնալդուն դա արեց 36 տարեկան 130 օրական հասակում: Նա դարձավ ամենատարեց ֆուտբոլիստն Եվրոների պատմության մեջ, որ առնվազն երկու գոլ է խփում առաջնության մեկ խաղում: Նա անցավ Անդրեյ Շևչենկոյից, որը 2012 թվականին դուբլ էր ձևակերպել Շվեդիայի հետ մրցավեճում: Այդ ժամանակ Ուկրաինայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը 35 տարեկան 256 օրական էր:

Ռոնալդուի համար սա հինգերորդ Եվրոն է: Նա առաջին խաղացողն է, որը մասնակցել է հանդիպումներին նշված հինգ առաջնությունում: Իկեր Կասիլյասն Իսպանիայի հավաքականի կազմում եղել է հինգ Եվրոյում, սակայն մասնակցել է միայն երեքին: