ԵԼ. «A» խումբ. «Ռոման» նույնպես դուրս եկավ հաջորդ փուլ

Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հռոմի «Ռոման» առանց Հենրիխ Մխիթարյանի մրցակցի դաշտում մրցեց բուլղարական ԲԿՄԱ-ի հետ և պարտվեց 3:1 հաշվով: Դա չխանգարեց Ֆոնսեկայի գլխավորած թիմին խմբում զբաղեցնել առաջին տեղն ու դուրս գալ հաջորդ փուլ:

Իտալական թիմը վեց խաղում տարավ չորս հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի և կրեց մեկ պարտություն՝ վաստակելով 13 միավորով: Հատկանշական է, որ խմբային փուլում «Ռոման» չկարողացավ հաղթել միայն Սոֆիայի ԲԿՄԱ-ին: Տնային մրցավեճում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

Բացի վերջին խաղից, «Ռոմայի» մնացած հինգ մրցավեճին մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով մեկ գոլի և գոլային երկու փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացողը տասը հանդիպում է անցկացրել նաև Իտալիայի ընթացիկ առաջնությունում՝ խփելով 5 գոլ և կատարելով գոլային չորս փոխանցում:

ՅԱՆԳ ԲՈՅԶ-ԿԼՈՒԺ 2-1 (0-0) MC
0-1՝ 84՛, 1-1՝ Ջանլյուկա Գաուդինո 90՛, 2-1՝ Ժան-Պյեր Նսամե 90՛ (11մ)
ՅԱՆԳ ԲՈՅԶ. 10.Միրալեմ Սուլեյմանի (11.Ջանլյուկա Գաուդինո, 59), 13.Մումի Նգամալյո (5.Սեդրիկ Ցեզիգեր, 82), 14.Նիկոլաս Բյուրգի (17.Տիսոն Սիբոտչո, 85), 18.Ժան-Պյեր Նսամե, 19.Ֆելիքս Մամբիմբի (15.Մեշչակ, 62), 20.Օբիշեր, 21.Ուլիսես Գարսիա, 25.Ժորդան Լեֆոր, 26.Դավիդ ֆոն Բալմոս, 36.Հեֆթի, 60.Ռիդեր (35.Քրիստոֆեր Մարտինս, 58)
ԿԼՈՒԺ. 3.Անդրեյ Բուրկե, 4.Կրիստիան Մանյա, 7.Ալեկսանդրու Պաուն (22.Դեբելյու, 74), 8.Դամյան Ջոկովիչ, 10.Չիպրիան Դյակ (12.Գժեգոժ Սանդոմերսկի, 90), 11.Միշել Պերեյրա (16.Մատեո Սուշիչ, 87), 28.Օվիդիու Հոբան, 34.Կրիստյան Բալգրեդեան, 45.Կամորա, 55.Պաուլո Վինիցիուս, 99.Մարիո Ռոնդոն
Հեռացում՝ Ժան-Պյեր Նսամե 90՛ (Յ), Դամյան Ջոկովիչ 90՛ (Կ), Կրիստյան Բալգրեդեան 90՛ (Կ) ; Զգուշացում՝ 88՛ (Յ), Միրալեմ Սուլեյմանի 90՛ (Յ), Ալեկսանդրու Պաուն 71՛ (Կ), 84՛ (Կ), Անդրեյ Բուրկե 89՛ (Կ), Կամորա 90՛ (Կ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
58 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 42
15 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 15 (5)
19 ՏՈՒԳԱՆՔ 12
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4

ԲԿՄԱ Ս.-ՌՈՄԱ 3-1 (2-1) MC
1-0՝ Տիագո Ռոդրիգես 5՛, 1-1՝ Տոմմասո Միլանեզե 22՛, 2-1՝ Ալի Սով 34՛, 3-1՝ Ալի Սով 55՛
ԲԿՄԱ Ս.. 1.Գուստավո Բուսատտո, 2.Յուրգեն Մատեյ, 3.Ջեֆերսոն, 11.Պյոտր Զանեւ, 13.Սանխարե (24.Ստեֆանո Բելտրամ, 63), 18.Բրեդլի Մազիկու, 20.Ռոդրիգես (17.Էնրիկե, 81), 21.Ամոս Յունգա (28.Պլամեն Գալաբով, 74), 22.Սով (23.Ահմեդ Ահմեդով, 74), 26.Վալենտին Անտով, 30.Յոմով (15.Տիբո Վյոն, 63)
ՌՈՄԱ. 5.Ժուան Ժեսուս, 11.Պեդրո Ռոդրիգես, 20.Ֆեդերիկո Ֆասիո, 21.Բորխա Մայորալ, 24.Մարաշ Կումբուլա (6.Քրիս Սմոլինգ, 46), 31.Կառլես Պերես, 33.Բրունու Պերես (65.Տրիպի, 81), 42.Ամադու Դիավարա, 62.Տոմմասո Միլանեզե (14.Գոնսալո Վիլյար, 62), 63.Պիետրո Բոեր, 67.Բամբա (2.Ռիկ Կարսդորպ, 63)
Զգուշացում՝ Վալենտին Անտով 89՛ (Բ), 83՛ (Ռ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
31 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 69
7 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 17 (5)
13 ՏՈՒԳԱՆՔ 12
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 10

Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՌՈՄԱ 6 4 1 1 13 5 13
2 ՅԱՆԳ ԲՈՅԶ 6 3 1 2 9 7 10
3 ԲԿՄԱ Ս. 6 1 2 3 3 7 5
4 ԿԼՈՒԺ 6 1 2 3 4 10 5