Իտալական Սերիա «А»-ի սպորտային դատարանի որոշումով Իտալիայի գավաթի խաղարկության «Ռոմա» — «Սպեցիա» հանդիպման հաշիվը (2:4) փոխվել է 0:3-ի: Այս մասին հայտնում է Get Italian Football News-ը թվիթերում: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հռոմացիները կատարել են վեց փոփոխություն մինչդեռ կանոնակարգով նախատեսված է հինգ փոփոխություն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով: 73-րդ րոպեին իր թիմի երկրորդ գոլը խփեց ու խաղի հաշիվը հավասարեցրեց Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը:
Լրացուցիչ առաջին խաղակեսի սկզբում «Ռոման» մնաց 9 ֆուտբոլիստով: Նախ երկրորդ դեղինը ստացավ Ջանլուկա Մանչինին, իսկ մեկ րոպե անց ուղիղ կարմիր քարտ ստացավ դարպասապահ Պաու Լոպեսը և լքեց խաղադաշտը: 107-րդ րոպեին Դանյելե Վերդեն խփեց հյուրերի երրորդ գոլը, իսկ լրացուցիչ երկրորդ կեսի վերջում բոլոր հարցերը հանեց Սապոնարան:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am