Ռոբերտ Դարբինյանը հեռացել է «Ուրարտուից»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և պաշտպան Ռոբերտ Դարբինյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Դարբինյանն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2018/19 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Թիմի կազմում նա անցկացրել է 36 պաշտոնական հանդիպում։

«Այս ակումբում անցկացրած 2 տարիները ինձ համար իսկապես հիանալի ժամանակներ են եղել։ Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլորին՝ ակումբի ղեկավարությունից, մինչև մարզիչներ, բժիշկներ, խոհարարներ, մի խոսքով, բոլոր նրանց, ում հետ աշխատել եմ այս տարիներին։ Առաձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր ադմինիստրատոր ընկեր Հարութին, նա մեծ սրտով բացառիկ մարդ է։ Հեռանում եմ, բայց  «Ուրարտուի» հետ կապված հիշողություններս միմիայն դրական ու ջերմ են։ Ունեմ շատ լավ ընկերներ, որոնք շարունակում են հանդես գալ այստեղ։ Ամբողջ թիմին և ակումբին մաղթում եմ միայն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ», — նշել է Դարբինյանը։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos