Ռոբերտ Դարբինյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 25-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանի հետ, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Ռոբերտ Դարբինյանը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Տոլյատի քաղաքում, Կոնոպլյովի անվան ակադեմիայի սան է, հանդես է եկել Սամարայի «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմի կազմում:

25-ամյա ֆուտբոլիստի նախորդ թիմն էր Երևանի «Փյունիկը»: Մինչ այդ հանդես է եկել «Ուրարտու», «Արարատ-Արմենիա» և «Շիրակ» թիմերում: Ռոբերտ Դարբինյանը նաև մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: