Ռմբարկուների եզրափակիչը. Լևանդովսկին ընդդեմ Ժինյակի

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում տարած հաղթանակներից հետո որոշիչ խաղում չեմպիոնական գավաթը կվիճարկեն Մյունխենի «Բավարիան» և Մոնտերեյի «Տիգրեսը»: Մեքսիկական թիմը կիսաեզրափակչում հաղթեց բրազիլական «Պալմեյրասին» 1:0 հաշվով: Խաղի միակ և հաղթական գոլը խփեց թիմի ֆրանսացի ռմբարկում Անդրե-Պիեր Ժինյակը: Դրանից առաջ մեքսիկացիներն անցել էին հարավկորեական «Ուլսանի» արգելքը՝ հաղթելով 2:1 հաշվով: Նշված խաղում ևս «Տիգրեսի» կազմում աչքի է ընկել Ժինյակը՝ ձևակերպելով դուբլ: Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա գերմանացիները կիսաեզրափակչում հաղթեցին եգիպտական «Ալ-Ախլիին» 2:0 հաշվով:

Եզրափակչում հանդիպելու են Ռոբերտ Լևանդովսկին և Պիեր-Անդրե Ժինյակը, որոնք ընթացիկ մրցաշրջանում նույնպես աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ: Բավական է նշել, որ ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին հասցրել է 29 գոլ խփել անցկացրած 27 խաղում, իսկ Ժինյակն անցկացրած 23 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ:

Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 11-ին Քաթարի Ալ-Ռայանի «Education City Stadium»-ում և կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos