Ռմբարկուն հեռացվեց, բայց «Ալաշկերտը» հաղթեց

Հայաստանի ընթացիկ առաջնության հետաձգված խաղում Երևանի «Ալաշկերտը» Վանաձորում մրցեց տեղի «Լոռիի» հետ և հաղթեց նվազագույն հաշվով: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը դա արեց տասը ֆուտբոլիստով: Մինչև գոլը խփելը ալաշկերտցիների կազմում ուղիղ կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից Դավիդ Դավիդյանը:

ԼՈՌԻ-ԱԼԱՇԿԵՐՏ 0-1 (0-1) MC
Գոլը՝ Նիկիտա Տանկով 38՛
ԼՈՌԻ. 1․ Արտյոմ Գոմելկո, 17․ Եվգենի Կիրիսով, 91․ Ալեքսանդր Ստեպանով, 5․ Ալեքսիս Ջիմի-Բենդ (2.Նանա Անտվի, 48՛), 19․ Իվան Բոժովիչ, 8․ Արամ Քոչարյան (23.Դավիթ Փարեմուզյան, 84՛), 73․ Պավել Օսիպով, 10․ Վարդան Բակալյան (7.Ղուկաս Պողոսյան, 61՛), 11․ Ֆերնանդո Արաուժո «Ֆերնանդինյո» (9.Նիկոլա Տրիպկովիչ, 61՛), 90․ Եվգենի Սկոբլիկով (88.Անդրե Մենսալաո, 78՛), 28․ Կլաուդիր Մարինի Ջունիոր:
ԱԼԱՇԿԵՐՏ. 22․ Օգնեն Չանչարևիչ, 8․ Գագիկ Դաղբաշյան (4.Միխայլո Յովանովիչ, 87՛), 33․ Դեյան Բոլյևիչ, 5․ Դիդիե Բորիս Կադիո, 3․ Տարոն Ոսկանյան, 2․ Տիագո Կոելյո Անդրադե, 21․ Արտակ Գրիգորյան, 7․ Գոմե Բատիստա Վանգու (19.Կամարա, 85՛), 20․ Տիագո Գալվաո դա Սիլվա (9.Ռումյան Հովսեփյան, 66՛), 97․ Դավիդ Դավիդյան, 99․ Նիկիտա Տանկով (98.Բրանկո Միխայլովիչ, 55՛):
Զգուշացում՝ Արտակ Գրիգորյան 7՛ (Ա), Ալեքսանդր Ստեպանով 10՛ (Լ), Արամ Քոչարյան 23՛ (Լ), Նանա Անտվի 67՛ (Լ), Տարոն Ոսկանյան 90՛ (Ա), Հեռացում՝ Դավիդ Դավիդյան 29 (Ա), Մրցավար՝ Արտեմ Գասպարյան (Երևան)

Ձմեռային դադարից հետո «Ալաշկերտն» իր առաջին հանդիպումն անցկացրեց ու տարավ հաղթանակ: Խաշմանյանի վերադարձը ստացվեց, թիմը դժվար խաղում երեք միավոր վաստակեց ու հավասարվեց առաջատարներին: Ճիշտ է, այս մասով շատ բան է կախված «Արարատից» ու «Արարատ-Արմենիայից», որոնք մրցելու են միմյանց հետ: «Լոռին» օրեր առաջ հաղթել էր «Շիրակին» և հաջող մրցելույթի դեպքում լավ հնարավորություն կունենար ամրապնդվելու մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Ճիշտ է, հիմա էլ Սոլոմոնովի գլխավորած թիմի մոտ ամեն ինչ վատ չէ այս տեսանկյունից:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Արարատ 11 6 3 2 16 6 21
2.  Արարատ-Արմենիա 10 6 3 1 16 4 21
3.  Ալաշկերտ 11 6 3 2 12 8 21
4.  Լոռի ՖԱ 12 6 2 4 12 12 20
5.  Նոա 12 5 4 3 19 11 19
6. Ուրարտու 10 4 3 3 13 10 15
7.  Վան 13 3 2 8 7 15 11
8.  Շիրակ 12 1 3 8 8 30 6
9.  Փյունիկ 11 0 5 6 3 10 5

Առաջնության լավագույն ռմբարկուներից Դավիդ Դավիդյանն այս անգամ աչքի չընկավ գոլով, փոխարենը կարմիր ստացավ: Թիմի մյուս ռմբարկուն՝ Գլիշիչն այս անգամ մնաց պահեստայինների նստարանին: Ինչ վերաբերում է «Լոռիի» ռմբարկուներին, ապա Կլաուդիր Մարինին դեռ լռում է: Վերջինս իր ակտիվում ունի երեք գոլ:

  • Ռմբարկուներ
N
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 6
02
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 5
03
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 5
04
Մաիլսոն Լիմա Դուարտե Լոպես (Արարատ-Արմենիա) 4
05
Մորի Կոնե (Արարատ) 4
06
Վլադիմիր Ազարով (Նոա) 4

Հաջորդ հանդիպումները թիմերը կանցկացնեն առաջնության հերթական՝ 16-րդ տուրի շրջանակներում: Չորս անց կողմերը կրկին կհանդիպեն միմյանց, բայց այս անգամ Երևանում:

Տուր 16 Քաղաք Մարզադաշտ
02.03.21 Արարատ-Արմենիա
  —
Ուրարտու Երևան  Ավանի ակադեմիա 14:00
01.03.21 Արարատ
  —
Վան Երևան  «Հանրապետական» 14:00
01.03.21 Շիրակ
  —
Փյունիկ Գյումրի  Քաղաքային 14:00
28.02.21 Ալաշկերտ
  —
Լոռի ՖԱ Երևան  «Նաիրի» 14:00

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos