Ռեկորդակիրն Ագուերոն է, հետապնդողը՝ Քեյնը

Ուղիղ մեկ տարի առաջ հունվարի 12-ին Պրեմիեր լիգայի անցած առաջնության խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ 6:1 հաշվով հաղթեց «ԱՍտոն Վիլային»: Մրցավեճում հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն:

Արգենտինացին Պրեմիեր լիգայում դարձել է 12 հեթ-տրիկի հեղինակ: Պատմություն մեջ Պրեմիեր լիգայում  10+ հեթ-տրիկ ձևակերպել են ընդամենն երկու ֆուտբոլիստ: Բացի Ագուերոյից նման արդյունքի հասել է Ալան Շիրերը: Երրորդ տեղում Ռոբի Ֆաուլերն է, որն իր ակտիվում գրանցել է 9 հեթ-տրիկ, հետո գալիս են Տիերի Անրին, Հարի Քեյնն ու Մայքլ Օուենը, որոնք դարձել են 8-ական հեթ-տրիկի հեղինակ: Նշված երեքից այս պահին միայն Քեյնը կարող է հասնել Ագուերոյին:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos