Երևանի «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմին է միացել 26-ամյա կիսապաշտպան Հերադի Ռաշիդին:
«երադին հանդես է եկել շվեդական «Ակրոպոլիս», «Դալկուրդ», «Սիրիանսկա» և այլ թիմերում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է շվեդական «ԱԻԿ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, որի կազմում 2018 թվականին դարձել է Շվեդիայի չեմպիոն»,- նշված է հաղորդագրությունում:
Հայաստանի չեմպիոնի շարքերն է համալրել նաև 23-ամյա հայ պաշտպան Դավիթ Տերտերյանը: Վերջինիս «Փյունիկի» մարզադպրոցի սան է: Հանդես է եկել «Փյունիկում» և «Գանձասար Կապանում»:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am