Ռեշֆորդը կրկնեց Սուլշերի արդյունքը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»: Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մարկու Ռեշֆորդը՝ գոլերը խփելով փոխարինման դուրս գալուց հետո: Անգլիացին դարձավ երկրորդ խաղացողը մանկունիանցիների պատմության մեջ, որը նման արդյունքի է հասնում փոխարինման մտնելուց հետո: Նա կրկին թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի արդյունքը, որը 1999 թվականի փետրվարին փոխարինման մտնելուց հետո երեք գոլ էր խփել «Նոթինգհեմ Ֆորեստին»:

Hot Videos