Ռամոսն առաջինն է, Չիպոլինան Ջիբրալթարից երկրորդն է

Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է վերջին տասնամյակի ամենարդյունավետ պաշտպանների ցանկը:

Առաջին տեղում է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, որը նշված ժամանակահատվածում խփել է 71 գոլ թիմի և 18 գոլ հավաքականի կազմում: Երկրորդ հորիզոնականում է ջիբրալթարցի ֆուտբոլիստ Ջոզեֆ Չիպոլինան, որը խփել է 78 գոլ: Վերջինս գոլերից մեկը խփել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Այդ խաղում Հայաստանի ընտրանին Երևանում 1:0 հաշվով պարտվեց Ջիբրալթարի հավաքականին: Երրորդ տեղում է կոստառիկանցի Կեյլոր Սոտոն, վերջինս աչքի է ընկել 73 անգամ:

Ռամոսի գործող պայմանագրի ժամկետը «Մադրիդի» հետ ավարտվում է 2021 թվականին: Կողմերը դեռ չեն պայմանավորվել այն երկարաձգելու հարցում: Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա խաղացողն անցկացրած 14 խաղում խփել է երկու գոլ: Ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am