Քաթար 2022. Հայաստանի հավաքականը հինգերորդ զամբյուղում է

ՖԻՖԱ-ն հրապարակել է Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի զամբյուղները։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է եվրոպական գոտու հինգերորդ զամբյուղում, որտեղ ընդգրկված են նաև Կիպրոսը, Ֆարերները, Ադրբեջանը, Էստոնիան, Կոսովոն, Ղազախստանը, Լիտվան, Լատվիան, Անդորրան։ Նշված ընտրանիների հետ Հայաստանը չի կարող ընդգրկվել նույն խմբում:

  • Առաջին զամբյուղ՝ Բելգիա, Ֆրանսիա, Անգլիա, Պորտուգալիա, Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Դանիա, Գերմանիա, Հոլանդիա։
  • Երկրորդ զամբյուղ՝ Շվեյցարիա, Ուելս, Լեհաստան, Շվեդիա, Ավստրիա, Ուկրաինա, Սերբիա, Թուրքիա, Սլովակիա, Ռումինիա։
  • Երրորդ զամբյուղ՝ Ռուսաստան, Հունգարիա, Իռլանդիա, Չեխիա, Նորվեգիա, Հյուսիսային Իռլանդիա, Իսլանդիա, Շոտլանդիա, Հունաստան, Ֆինլանդիա։
  • Չորրորդ զամբյուղ՝ Բոսնիա, Սլովենիա, Չերնոգորիա, Մակեդոնիա, Ալբանիա, Բուլղարիա, Իսրայել, Բելառուս, Վրաստան, Լյուքսեմբուրգ։
  • Հինգերորդ զամբյուղ՝ Հայաստան, Կիպրոս, Ֆարերներ, Ադրբեջան, Էստոնիա, Կոսովո, Ղազախստան, Լիտվա, Լատվիա, Անդորրա:
  • Վեցերորդ զամբյուղ՝ Մալթա, Մոլդովա, Լիխտենշտեյն, Ջիբրալթար, Սան Մարինո։

Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos