Քարտաշյանն ու Ավագյանը կխաղան «Սևանում»

«Սևանի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբը պայմանագիր է կնքել 24-ամյա պաշտպան Արթուր Քարտաշյանի հետ։ Վերջինս Երևանի «Փյունիկի» սան է և անցած մրցաշրջանից հետո հեռացավ հարազատ ակումբից: «Սևանում» կշարունակի մրցելույթները նաև փորձառու պաշտպան Արթուր Ավագյանը: