«Փյունիկը» բրազիլացի նորեկ ունի

«Փյունիկը» նոր համալրում ունի։ Թիմին է միացել 25-ամյա բրազիլացի եզրային կիսապաշտպան Կառլոս Ժամիսոն Տելես դոս Սանթոս Ջունիորը՝ Ժունինյոն, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Իտաբայանա և Պարանա ակումբներում՝ մասնակցելով բրազիլական Ա և Բ սերիայի խաղերի, ինչպես նաև Բրազիլիայի գավաթի խաղարկությանը։

«Ուրախ եմ «Փյունիկ» տեղափոխության համար։ Այստեղ է հանդես գալիս իմ հայրենակից Իգոր Լեյտեն և նրանից միայն լավ բաներ եմ լսել Հայաստանի և «Փյունիկի» մասին։ Հուսով եմ՝ կկարողանամ իմ խաղով օգնել թիմին հաղթանակներ տանել։ Արդեն հասցրել եմ մարզումներ անցկացնել թիմի հետ և կարող եմ ասել, որ շատ մարտունակ թիմ է։ Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին։ Մեր երկրպագուները կարող են վստահ լինել, որ ամեն ինչ անելու ենք նրանց ուրախացնելու համար։ Առաջ «Փյունիկ»,- բրազիլացի խաղացողի խոսքերը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը: