«Փյունիկը» նոր համալրում ունի

«Փյունիկը» նոր համալրում ունի։ Թիմին է միացել 22-ամյա կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Էդգար Մովսեսյանը «Ուրարտուի» սան է։ Հանդես է եկել «Ֆորեստա» (Ռումինիա), «Նոա» և «Վան» ակումբներում։