Չեմպիոնը կամային հաղթանակ տարավ

Հայաստանի ընթացիկ առաջնության վեցերորդ տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցեց Երևանի «Փյունիկի» հետ: Հանդիպումը տեղի ունեցավ «Ուրարտուի» մարզաբազայի արհեստական խոտածածկով խաղադաշտում: Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Երեք գոլն էլ խփեցին թիմերի նորեկները: «Արարատ-Արմենիայից» աչքի ընկան Ալեքսանդր Կարապետյանն ու Վբեյմար Անգուլոն, իսկ «Փյունիկից» Նիկիտա Տատարկովը:

ԱՐԱՐԱՏ — ԱՐՄԵՆԻԱ — ՓՅՈՒՆԻԿ 2-0 (0-0) MC
0-1՝ Նիկիտա Տատարկով 7՛, 1-1 Ալեքսանդր Կարապետյան 45+2՛, 2-1 Վբեյմար Անգուլո 51՛
ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ. 33․ Դմիտրի Աբակումով, 17․ Զաքարիա Սանոգո, 6․ Դավիդ Հումանես, 79․ Սերգեյ Վակուլենկո, 55․ Դավիթ Տերտերյան (9.Ջեյսոն Մարտինես, 52՛), 16․ Վբեյմար Անգուլո, 8․ Յոան Գուֆրան, 77․ Արթուր Սերոբյան (5.Սարգիս Շահինյան, 58՛), 94․ Դանու Սպատարու (7.Հերադի Ռաշիդի, 76՛), 27․ Ֆուրջել Նարսինգ, 87․ Ալեքսանդր Կարապետյան:
ՈւՐԱՐՏՈւ. 94․ Հերման Պենկով, 2․ Սերոբ Գրիգորյան (177.Իգոր Գոնչար, 18՛ (11.Հովհաննես Հարությունյան, 77՛), 95․ Անտոն Բրատկով, 88․ Վալերի Բոլդենկով, 96․ Արման Հովհաննիսյան, 13․ Դրամանե Սալու, 80․ Ռոբել Իբարա, 99․ Միկիտա Տատարկով, 18․ Ալիկ Առաքելյան, 93․ Հիգոր Ռոդրիգես Բարբոսա Լեիտ, 29․ Օլեգ Կոժուշկո (9.Անտոն Կոբյալկո, 74՛):
Զգուշացում՝ Դավիթ Տերտերյան 21՛ (Ա), Հերադի Ռաշիդի 77՛ (Ա)  Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

«Արարատ-Արմենիան» նույնպես իր վեցերորդ հաղթանակը տարավ առաջնությունում: Թիմն անցկացրել է տասը հանդիպում: Կամպանյայի գլխավորած թիմը վաստակած 21 միավորով առաջին հորիզոնականը կիսում է «Արարատի» հետ: Չեմպիոնն առայժմ ամենաքիչ գոլեր բաց թողած թիմն է, մինչդեռ «Փյունիկն» ամենաքիչն է խփել առաջնությունում: Բացի այդ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առայժմ միակն է առաջնությունում, որը հաղթանակ չի տարել:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Արարատ 11 6 3 2 16 6 21
2.  Արարատ-Արմենիա 10 6 3 1 16 4 21
3.  Լոռի ՖԱ 11 6 2 3 12 11 20
4.  Նոա 12 5 4 3 19 11 19
5.  Ալաշկերտ 10 5 3 2 11 8 18
6. Ուրարտու 10 4 3 3 13 10 15
7.  Վան 12 3 1 8 7 15 10
8.  Շիրակ 11 1 2 8 8 30 5
9.  Փյունիկ 11 0 5 6 3 10 5

«Արարատ-Արմենիայից» աչքի ընկան նորեկները, մինչդեռ թիմի գլխավոր ռմբարկուն Մաիլսոն Լիման է, որը աշնանային հատվածից հետո հեռացել է կազմից: Այս պահին «Արարատ-Արմենիայում» ամենաշատ գոլերը խփել է Յուսուֆ Օտուբանջոն, որը հաշվետու մրցավեճին չմասնակցեց:

  • Ռմբարկուներ
N
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 6
02
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 5
03
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 5
04
Մաիլսոն Լիմա Դուարտե Լոպես (Արարատ-Արմենիա) 4
05
Մորի Կոնե (Արարատ) 4
06
Վլադիմիր Ազարով (Նոա) 4
Տուր 6 Քաղաք Մարզադաշտ
21.02.21 Ար.-Արմենիա
2 — 1
Փյունիկ Երևան  Ուրարտու-3 14:45
21.02.21 Արարատ
2 — 0
Ուրարտու Չարենցավան  քաղաքային 14:00
20.02.21 Շիրակ
0 — 1
Լոռի ՖԱ Գյումրի  ԳՖԱ 14:00
19.02.21 Նոա
4 — 0
Վան Երևան  Փյունիկ մ/դպ 14:00

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am