«Փյունիկը» հավաք կանցկացնի Շարժայում

Պատրաստվելով 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածին «Փյունիկն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

«Հավաքը կմեկնարկի հունվարի 31-ին և կավարտվի փետրվարի 14-ին։ Մեր թիմը կհանգրվանի Novotel Sharjah Expo Centre հյուրանոցային համալիրում։ Մարզումները կանցկացվեն «Շարժա» մարզամշակութային կենտրոնում։ Gold’s Gym Training Camp-ի շրջանակներում «Փյունիկը» կանցկացնի ընկերական խաղեր։ Մրցակից թիմերի անունները կհրապարակվեն շուտով։ Հիշեցնենք, որ 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածը «Փյունիկը» կմեկնարկի փետրվարի 28-ին՝ «Շիրակի» դեմ խաղով»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos