Երևանի «Փյունիկը» հասավ ռևանշի

Նախապատրաստական փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկը» Շարժայում կրկին մրցեց Սոլիգորսկի «Շախտոյրի» հետ: Այս անգամ Եղիշե Մելիքյանի սաները կարողացան հաղթել 1:0 հաշվով: Միակ գոլը խփեց թիմի նորեկ Իգոր Լեյտեն: Օրեր առաջ կողմերի միջև կայացած մրցավեճն ավարտվել էր «Հանքափորների» հաղթանակով 3:2 հաշվով:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am