«Փյունիկի» գլխավոր տնօրենը հեռացել է ակումբից

Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Խապսասը լքել է պաշտոնը։ Վերջինս «Փյունիկին» միացել էր 2020թ. երկրորդ կեսին։ Մրցաշրջանի աշնանային հատվածից հետո թիմից հեռացել է նաև գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնության աշնանային հատվածից հետո «Փյունիկը» վաստակած 5 միավորով զբաղեցնում է վերջին հորիզոնականն՝ անցկացրած 10 խաղից հետո: Թիմը խփել է ընդամենը երկու գոլ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos