«Փյունիկը» հավաք կանցկացնի Թբիլիսիում

Պատրաստելով նոր մրցաշրջանին՝ «Փյունիկը» հուլիսի 19-ից 24-ը հավաք կանցկացնի Թբիլիսիում։ Հավաքի շրջանակներում թիմը կանցկացնի երկու ստուգողական հանդիպում։ Հուլիսի 20-ին մրցակիցը կլինի «Սաբուրթալոն» (19:00), իսկ հուլիսի 23-ին «Լոկոմոտիվ Թբիլիսին» (20:30)։ Հիշեցնենք, որ «Փյունիկն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Դիլիջանում։