«Փյունիկը» ստուգողական երեք հանդիպում կանցկացնի Դիլիջանում

Երևանի «Փյունիկը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Թիմն այս օրերին հավաք է անցկացնում Դիլիջանում, որի շրջանակներում անցկացնելու է ստուգողական մեկ հանդիպում՝ մրցելով «Լեռնային Արցախի» հետ: Խաղը կայանալու է հուլիսի 7-ին: Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ևս երկու ընկերական հանդիպում թիմը կանցկացնի դիլիջանյան երկրորդ հավաքի շրջանակում՝ ԲԿՄԱ-ի և «Սևանի» հետ, համապատասխանաբար հուլիսի 14-ին և 17-ին: Նշվում է, որ թիմի արտասահմանյան հավաքի վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ: