Բուչնևն ու Գրիգորյանը մնում են «Փյունիկում»

«Փյունիկն» երկարաձգել է պայմանագրերի ժամկետները դարպասապահ Ստանիսլավ Բուչնևի և կիսապաշտպան Արթուր Գրիգորյանի հետ, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Երկուսն էլ «Փյունիկին» միացել են 2020թ․ ամռանը։  Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Ստանիսլավ Բուչնևը Փյունիկի կազմում անցկացրել է 19 խաղ՝ 9 խաղում անառիկ պահելով սեփական դարպասը։ Արթուր Գրիգորյանը նույնպես մասնակցել է Պրեմիեր լիգայի 19 խաղի։