«Փյունիկը» վեց գոլ խփեց «Լեռնային Արցախին»

Նախապատրաստական փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկն» ու «Լեռնային Արցախը» ստուգողական հանդիպում են անցկացրել: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցակցի դարպասն է ուղարկել վեց անպատասխան գնդակ: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լևոն Վարդանյանը, մեկական անգամ աչքի են ընկել Բալսան, Ժունինյոն ու Հարությունյանը: