Պոկեր 34 տարեկանում. Ժիրուի ռեկորդը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի նախավերջին տուրում Լոնդոնի «Չելսին» մրցակցի դաշտում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Սևիլիայի» դարպասը: Խաղում պոկերի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն:

Ֆրանսիացին դարձավ ամենատարեց ֆուտբոլիստը, որին հաջողվեց պոկերի հեղինակ դառնալ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Ժիրուն դա արեց 34 տարեկանում:

Խմբային փուլի վերջին տուրից առաջ «Չելսին» ակտիվում ունի 13 միավոր և արդեն ապահովել է 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիրն առաջին տեղով: Երկրորդ տեղում «Սևիլիան» է՝ վաստակած 10 միավորով: Վերջին տուրում Ֆրենկ Լեմպարդի սաները մրցելու են ռուսական «Կրասնոդարի» հետ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am