Պեդրին առաջ անցավ Մեսսիից, բայց ընդամենն երրորդն է

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Բարսելոնան» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Վալյադոլիդի» դարպասը: Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Պեդրին (Պեդրո Գոնսալես Լոպես): Վերջինս ամենաերիտասարդ խաղացողների ցանկում, որոնք կատալոնացիների կազմում կատարել են առաջին գոլային փոխանցումը Լա Լիգայի շրջանակներում այժմ երրորդն է: Նա անցավ Լիոնել Մեսսիից, սակայն զիջում է Անսու Ֆատիին և Բոյան Կրկիչին: Հատկանշական է, որ հաշվետու մրցավեճում Մեսսին իր 644-րդ գոլը «Բարսելոնայի» կազմում խփեց հենց Պեդրիի փոխանցումից հետո:

Հիշեցնենք, որ ժամանակին Մեսսին առաջին գոլայինը կատարել է 18 տարեկան 148 օրական հասակում, մինչդեռ Պեդրին դա արեց 18 տարեկան 27 օրական հասակում: Հավելենք, որ Ֆատին դա առաջին անգամ արել 16 лет և 318 օրական հասակում, իսկ Բոյան Կրկիչը՝ 17 տարեկան և 180 օրական հասակում: Հնգյակն եզրափակում է Ջիովանի Դոս Սանտոսը, որը նորամուտը նշել է 18 տարեկան 149 օրական հասակում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos