Պատմական արդյունք՝ «Բարսայի» հետ խաղում. դարպասապահն երրորդ դիվիզիոնից

Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում «Բարսելոնան» Կորնելյե-դե-Լյոբրեգատի «Մունիսիպալ դե լա Վիյա Ֆերրիյա» մարզադաշտում մրցեց տեղի «Կորնելյայի» հետ, որը ներկայացնում է Սեգունդա «В» (երրորդ դիվիզիոն) և հաղթեց 2:0 հաշվով:

Մրցավեճում տանտերերի 21-ամյա դարպասապահ Ռամոն Խուանը դարձավ առաջինը ֆուտբոլի պատմության մեջ, որին հաջողվել է «Բարսելոնայի» հետ խաղում ետ մղել երկու 11 մետրանոց հարված: Ընդհանուր հաշվով մրցավեճում նա 7 սեյվ կատարեց:

Խաղի ընթացքում Ռոնալդ Կումանի սաներն երկու անգամ վրիպեցին 11 մետրանոցի նշակետից: 39-րդ րոպեին Միրալեմ Պյանիչը չկարողացավ գրավել Ռամոնի դարպասը, իսկ ահա 80-րդ րոպեին վերջինս հաղթեց Ուսման Դեմբելեի հետ պայքարում:

Խուան Ռամոնը «Կորնելյայի» սան է, պրոֆեսիոնալ մակարդակում հանդես է գալիս 2017 թվականից: Transfermarkt հարթակի տվյալներով նրա տրանսֆերային արժեքը կազմում է 300 հազար եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա դարպասապահն անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերը հաշվի առաջ և բաց է թողել 14 գոլ, 4 խաղում դարպասը պահել է անառիկ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos