Իգոր Պադերինը վերսկսել է կարիերան

Իգոր Պադերինը, որը նախորդ տարվա ամռանը ժամկետից շուտ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում էր կայացրել, վերադառնում է խաղադաշտ։ Ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները և ամբողջ ծանրաբեռնվածությամբ մարզվում է ընդհանուր խմբի հետ, հայտնում են «Ուրարտուի» մամուլի ծառայությունից:

«Աստիճանաբար մարզավիճակ եմ հավաքում, առաջադիմում եմ։ Շատ երկար ժամանակ եմ բաց թողել, բայց իմ կարիերայում նման փուլեր եղել են, երբ վնասվածքի պատճառով ստիպված եմ եղել առանց ֆուտբոլի մնալ տևական ժամանակ, բայց երբ ֆուտբոլը շատ ես սիրում, ապա վերադառնալը դժվար չի լինում։ Կփորձեմ հնարավորինս օգտակար լինել թիմին»,-մնշել է 31-ամյա ֆուտբոլիստը։

Հավելենք, որ Պադերինը նախորդ տարի էր տեղափոխվել «Ուրարտու», որի կազմում մասնակցել էր պաշտոնական 3 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am