Եվս մեկ ֆուտբոլիստ է հեռացել «Նորավանքից»

«Նորավանքը» գալիք մրցաշրջանում հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգայում: Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի ֆուտբոլիստ Սամվել Խանումյանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը չի երկարաձգել պայմանագրերի ժամկետները ֆուտբոլիստներ Վիգեն Ավետիսյանի, ովհաննես Այվազյանի և Դավիթ Ղանդիլյանի հետ:

Նշենք, որ «Նորավանքը» մարզումները վերսկսել է հունիսի 21-ից: Թիմը ներկայացնում է Վայոց Ձորի մարզը, տնային հանդիպումներն անցկացնելու է Վայքի արհեստական խոտածածկով սեփական մարզադաշտում: Դեռ անցած ամիս ակումբի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարզադաշտում իրականացվում են շինարարական վերջնական աշխատանքները։