Նոր ռեկորդ Պրեմիեր լիգայում. Ինը թիմ արդեն գլխավորել են աղյուսակը

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 20-րդ տուրում Վեստ Բրոմվիչի «Հոուտորնս» մարզադաշտում տեղի համանուն թիմը հինգ գոլ ընդունեց «Մանչեսթեր Սիթիից»՝ չխփելով ոչ մեկը: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը տարավ յոթերորդ անընդմեջ հաղթանակն ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 41 միավորով:

«Սիթիի» հաղթանակից հետո Պրեմիեր լիգայում նոր ռեկորդ գրանցվեց: Առաջին անգամ պատմության մեջ մրցաշրջանի ընթացքում մրցաշարային աղյուսակը գլխավորել են արդեն 9 թիմ: «Սիթիից» առաջ աղյուսակի ամենավերևում եղել են «Արսենալը», «Էվերտոնը», «Լեսթերը», «Լիվերպուլը», «Սաուտհեմպտոնը», «Տոտենհեմը», «Չելսին», «Մանչեթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos