«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Նոմադսի» հետ

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մրցակցի դաշտում մրցեց Ուելսի չեմպիոն «Նոմադսի» հետ: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դավիդ Խուրցիձեն: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Երևանում: