«Նոայի» մարզչական շտաբը համալրել են երկու մասնագետ Ռուսաստանից

«Նոայի» մարզչական շտաբին է միացել 2 մասնագետ Ռուսաստանից՝ Դմիտրի Կուդրյաշովը և Ալեքսեյ Գորշկովը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

«37-ամյա Դմիտրի Կուդրյաշովը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբենրում, Ֆրանսիայում և Լատվիայում, իսկ մարզչակա կարիերան սկսել է 2018-ին՝ «Մուրոմ» ակումբում։  Ֆիթնեսի մարզիչ Ալեքսեյ Գորշկովը մինչ «Նոա» տեղափոխվելը աշխատել է «Տամբով»-ում և ՖՆԼ-ը ներկայացող Կուրսկի «Ավանգարդ» ֆուտբոլային ակումբում։ Ավելի վաղ «Նոա»-ին էր միացել 34-ամյա մարզիչ-վերլուծաբան Նիկոլայ Տյունինը, ով ֆուտբոլիստի կարիերան («Սպարտակ-2», «Ուրալ», «Ռոտոր», «Խիմկիի») ավարտելուց հետո Դմիտրի Գունկոյի շտաբում էր ռուսական «Խիմկիի» ակումբում»,- նշված է «Նոայի» հաղորդագրությունում:

«Մարզչական շտաբն ամբողջությամբ համալրված է, մեր հաջորդ քայլը առաջնության վերսկսմանն ընդառաջ թիմի հայտացուցակի վերջնական համարումն է, — ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

Այսպիսով, «Նոայի» մարզչական շտաբը կազմում են Դմիտրի Գունկոն, Նիկոլայ Տյունինը (մարզիչ-վերլուծաբան), Դմիտրի Կուդրյաշովը (գլխավոր մարզչի օգնական), Ալեքսեյ Գորշկովը (ֆիթնես մարզիչ) և Ալեքսանդր Մելենչուկը (դարպասապահների մարզիչ)։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am