«Նոան» վերսկսել է մարզումները

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» վերսկսել է մարզումներն ու սկսել է նախապատրաստվել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի խաղերին:

Հիշեցնենք. որ «Նոան» առաջին փուլում մրցելու է «ԿուՊՍ»-ի հետ: Այս արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի ուկրաինական «Վորսկլայի» հետ:

Հավելենք, որ անցած մրցաշրջանից հետո «Նոայից» հեռացել է գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: Դեռ հայտնի չէ, թե ով է նրան փոխարինելու: