«Նոան» հաղթեց «Վանին». Երեք գոլ՝ 11 մետրանոցից

Վերսկսվեց Հայաստանի առաջնությունը: Ձմեռային դադարից հետո նախ թիմերը պետք է անցկացնեն դեռ վեցերորդ տուրից հետաձգված խաղերը: Առաջինն արդեն կայացել է: Երևանի «Նոան» սեփական հարկի տակ մրցեց Չարենցավանի «Վանի» հետ: Հանդիպումը տեղի ունեցավ «Փյունիկի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով խաղադաշտում և ավարտվեց տանտերերի հաղթանակով: Դմիտրի Գունկոյի սաները չորս անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Գոլերից երեքը երևանցիները խփեցին 11 մետրանոցից:

ՆՈԱ — ՎԱՆ 4-0 (1-0) MC
1-0՝ Վլադիմիր Ազարով 32 11մ՛, 2-0՝ Ալեշանդրե Օլիվեյրա 52՛, 3-0՝ Պավել Կիրիենկո 54 11մ՛, 4-0՝ Վադիմ Պայրելի 62՛ 11մ
ՆՈԱ. 77․ Վալերիո Վիմերկատի, 92․ Սանա Գոմեշ, 14․ Միխայիլ Կովալենկո, 69․ Դենիս Դեդեչկո, 4․ Ջոաո Ժորդի Մոնրո Արարատ, 7․ Էդուարդս Էմսիս, 8․ Յուրի Գարեգինյան, 11․ Պավել Կիրիենկո (88.Վելիմիր Դոբրիվոյե, 82՛), 20․ Ալեշանդրե Օլիվեյրա (10.Բենիկ Հովհաննիսյան, 77՛), 9․ Վլադիմիր Ազարով (33.Անդրեյ Տիտով, 82՛), 21․ Վադիմ Պայրելի (65.Ռայմոնդ Գասի, 74՛)
ՎԱՆ. 12․ Հենրի Ավագյան, 3․ Անդրանիկ Ոսկանյան, 5․ Ալեքսանդր Տենյաև, 6․ Արգիշտի Պետրոսյան, 7․ Վլադիսլավ Վասիլյև, 26․ Եդեդեմ Եդեմ Էսիեն, 9․ Գարեգին Կիրակոսյան (63.Ալեքսանդր Մաքսիմենկո, 80՛), 18․ Վահագն Այվազյան, 20․ Էդգար Մովսեսյան (17.Ստեֆան Աջումանի, 88՛), 22․ Վիուլեն Այվազյան (88.Ալեքսեյ Շիշկին, 71՛), 28․ Ռուստամ Իսաև
Զգուշացում՝ Էսյեն Էդեդեմ 31՛ (Վ), Վահագն Այվազյան 42՛ (Վ), Անդրանիկ Ոսկանյան 45՛ (Վ), Մրցավար՝ Արթուր Սաֆարյան

«Նոան» իր 12-րդ հանդիպումն անցկացրեց և տարավ հինգերորդ հաղթանակը: Թիմն իր ակտիվում ունի 19 միավոր առնվազն մեկ օրով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Վանը» կրեց ութերորդ պարտությունն անցկացրած 12 խաղից հետո: Թիմը վաստակած տասը միավորով առաջ է միայն վերջին ու նախավերջին տեղերը զբաղեցնող «Փյունիկից» ու «Շիրակից»:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Նոա 12 5 4 3 19 11 19
2.  Արարատ 10 5 3 2 14 6 18
3.  Արարատ-Արմենիա 9 5 3 1 14 3 18
4.  Ալաշկերտ 10 5 3 2 11 8 18
5.  Լոռի ՖԱ 10 5 2 3 11 11 17
6. Ուրարտու 9 4 3 2 13 8 15
7.  Վան 12 3 1 8 7 15 10
8.  Շիրակ 10 1 2 7 8 29 5
9.  Փյունիկ 10 0 5 5 2 8 5

«Նոայի» կազմում աչքի ընկան նորեկներից երկուսը՝ Կիրիենկոն ու Պայրելին: Վերջիններս իրենց նորամուտը նշեցին խփած մեկական գոլով: Թիմի գլխավոր ռմբարկում Վլադիմիր Ազարովն է, որը հաշվետու մրցավեճում խփեց իր չորրորդ գոլը: «Վանի» գլխավոր ռմբարկուն Ուիլֆրեդ Էզան է՝ խփած երկու գոլով: Ընդհանրապես  առաջնությունում ամենաշատ գոլեր բաց թողած թիմերից է «Վանը»՝ 15 գոլ: Նրանից շատ բաց է թողել միայն «Շիրակը»՝ 29 գոլ: Հակառակ վիճակն է «Նոայի» մոտ: Թիմն այս պահին խփած գոլերով առաջատարն է՝ 19 գոլ:

  • Ռմբարկուներ
N
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 6
02
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 5
03
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 5
04
Մաիլսոն Լիմա Դուարտե Լոպես (Արարատ-Արմենիա) 4
05
Յուսուֆ Օլայտան Օտուբանջո (Արարատ-Արմենիա) 3

Հաջորդ տուրում «Նոան» ազատ է, իսկ մյուս խաղը կանցկացնի մարտի 4-ին՝ հյուրընկալվելով Վանաձորի «Լոռիին»: «Վանը» հաջորդ տուրում մարտի 1-ին կհյուրընկալվի «Արարատին»:

Տուր 6 Քաղաք Մարզադաշտ
21.02.21 Ար.-Արմենիա
  —
Փյունիկ Երևան  Ուրարտու-3 14:45
21.02.21 Արարատ
  —
Ուրարտու Չարենցավան  քաղաքային 14:00
20.02.21 Շիրակ
  —
Լոռի ՖԱ Գյումրի  ԳՖԱ 14:00
19.02.21 Նոա
4 — 0
Վան Երևան  Փյունիկ մ/դպ 14:00

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos