«Նոան» հաղթեց «Ռիգային»

Նախապատրաստական փուլի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրություններում հավաք անցկացնող Երևանի «Նոան» երրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը մրցեց «Ռիգայի» հետ և հաղթեց 1:0 հաշվով: Մինչ այդ «Նոան» պարտվել էր «Զենիթին», իսկ հետո հաղթել «Ատլետիկո Արաբիային»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am