«Նոայի» առաջին հաղթանակը Գունկոյի գլխավորությամբ

Հայաստանի ընթացիկ առաջնության 15-րդ տուրի խաղային առաջին օրը «Վանը» Չարենցավանում ընդունեց «Նոային» և պարտվեց 1:0 հաշվով: Հյուրերի կազմում միակ և հաղթական գոլը խփեց Մաքսիմ Մայրովիչը:

ՎԱՆ-ՆՈԱ 0-1 (0-1) MC
0-1՝ Մաքսիմ Մայրովիչ 27՛
ՎԱՆ. 12.Հենրի Ավագյան, 3.Անդրանիկ Ոսկանյան (88.Միհրան Պետրոսյան, 85), 5.Ալեքսանդր Տենյաեվ, 6.Արգիշտի Պետրոսյան, 7.Էբերտ, 27.Ջոշուե Գաբա (9.Միհրան Մանասյան, 58), 18.Վահագն Այվազյան (74.Գարեգին Կիրակոսյան, 79), 21.Մուսլիմ Բամատգերեեվ (13.Ստանլիսլավ Եֆիմով, 46), 26.Էդեդեմ Էսյեն, 10.Ուիլֆրեդ Կվասի Էզա, 20.Էդգար Մովսիսյան
ՆՈԱ. 77.Վալերիո Վիմերկատի, 4.Ժորդի Մոնրոյ Արարատ, 14.Միխայիլ Կովալենկո, 20.Ալեշանդրե Օլիվեյրա (57.Պավել Դեոբալդ, 69), 92.Սանա Գոմես, 7.Էդուարդ Էմսիս (16.Էլիստանո Մանգա, 61), 10.Բենիկ Հովհաննիսյան, 11.Արտյոմ Սիմոնյան (99.Արման Մկրտչյան, 90), 69.Դենիս Դեդեչկո, 15.Մաքսիմ Մայրովիչ (31.Դմիտրի Լավրիշչեվ, 69), 94.Դանու Սպետարու (97.Կիրիլ Բոր, 90)
Զգուշացում՝ Արգիշտի Պետրոսյան 68՛ (Վ), Գարեգին Կիրակոսյան 82՛ (Վ), Էդուարդ Էմսիս 58՛ (Ն), Արման Մկրտչյան 90՛ (Ն), Դանու Սպետարու 90՛ (Ն) ; Մրցավար՝ Արտակ Սիմոնյան

Երկրորդ խաղն անընդմեջ «Նոայի» կազմում աչքի ընկավ Մաքսիմ Մայրովիչը: Եթե նախորդ տուրի մրցավեճում թիմը չկարողացավ պահել առավելությունը, ապա այս անգամ Գունկոյի սաները դա արեցին և «Նոան» անդրանիկ հաղթանակը տարավ ռուս մասնագետի գլխավորությամբ: Վերջին անգամ «Նոան» հաղթել էր 10-րդ տուրի շրջանակներում՝ ուժեղ գտնվելով «Շիրակից» արտագնա մրցավեճում: «Վանը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և հատկանշական է, որ Սևադա Արզումանյանի գլխավորած թիմը վերջին անգամ հաղթանակ է տարել «Շիրակի» հետ խաղում:

«Նոան» այս պահին առաջնությունում ամենաշատ գոլեր խփած թիմն է՝ 15 գոլ: Երկրի գործող գավաթակիրը մյուս կողմից նաև շատ է բաց թողնում (11 գոլ) և այս ցուցանիշով եզրափակում է ամենաշատ գոլեր բաց թողած թիմերի եռյակը «Վանից» (10 գոլ) ու «Շիրակից» (26 գոլ) հետո: Պարտությունից հետո «Վանն» անցկացրած 10 խաղից հետո վաստակած 10 միավորով 7-րդ տեղում է: Թիմը շատ գոլ է խփել (7 գոլ) միայն նախավերջին և վերջին տեղերը զբաղեցնող «Փյունիկից» (2 գոլ) ու «Շիրակից» (4 գոլ): «Նոայի» գլխավոր ռմբարկուներն են Արտյոմ Սիմոնյանն ու Վլադիմիր Ազարովը, որոնք խփել են երեքական գոլ: «Վանի» ռմբարկուն Ուիլֆրիդ Էզան է՝ խփած 4 գոլով:

  • Առաջնության ռմբարկուներ
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 7
02
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 5
03
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 4
04
Էզա Կուասի Ուիլֆրեդ (Վան) 4
05
Յուսուֆ Օլայտան Օտուբանջո (Արարատ-Արմենիա) 3

Հաղթանակից հետո «Նոան» բարձարացավ երկրորդ հորիզոնական, ակտիվում ունի 16 միավոր: Հաշվետու տուրից հետո նրան կարող են անցնել «Արարատ-Արմենիան» ու «Լոռին», եթե իրենց խաղերում համապատասխանաբար հաղթեն «Փյունիկին» ու «Շիրակին»: Նման հնարավորություն ունեին նաև «Ուրարտուն» և «Արարատը», սակայն նրանց միջև կայանալիք հանդիպումը հետաձգվել է՝ հաշվի առնելով «Ուրարտուի» կազմում 5 ֆուտբոլիստի կորոնավիրուսի PCR թեստի դրական պատասխանները: Ի դեպ նույն պատճառով հետաձգվել է նաև 7-րդ տուրից հետաձգված «Ուրարտու» -«Արարատ-Արմենիա» հանդիպումը։

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Ալաշկերտ 10 5 3 2 11 8 18
2.  Նոա 11 4 4 3 15 11 16
3.  Արարատ-Արմենիա 8 4 3 1 13 3 15
4.  Արարատ 9 4 3 2 13 6 15
5. Ուրարտու 9 4 3 2 13 8 15
6. Լոռի 9 4 2 3 8 9 14
7.  Վան 10 3 1 6 7 10 10
8.  Փյունիկ 8 0 5 3 2 5 5
9.  Շիրակ 8 0 2 6 4 26 2
Տուր 15 Քաղաք Մարզադաշտ
08.12.20 Լոռի
  —  
Շիրակ Վանաձոր   ՎՖԱ մ/դաշտ 14:00
06.12.20 Փյունիկ Արարատ-Արմենիա Երևան   «Հանրապետական» 14:30
05.12.20 Վան Նոա Չարենցավան   քաղաքային 14:00

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos