«Նոան» ու «Ուրարտուն» ոչ-ոքի խաղացին

Հայաստանի ընթացիկ առաջնության 14-րդ տուրի խաղային երկրորդ օրը «Նոան» Ավանի ակադեմիայում ընդունեց «Ուրարտուին», խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Հաշիվը բացեցին տանտերերը, աչքի ընկավ Մաքսիմ Մայրովիչը, իսկ ահա հյուրերից պատասխան գոլը բավականին վիճելի 11 մետրանոցից խփեց Եվգենի Կոբզարը:

ՆՈԱ-ՈՒՐԱՐՏՈՒ 1-1 (1-1) MC
1-0՝ Մաքսիմ Մայրովիչ 10՛, 1-1՝ Եվգենի Կոբզար 30՛ (11մ)
ՆՈԱ. 77.Վալերիո Վիմերկատի, 3.Ալան Տատաեվ (92.Սանա Գոմես, 46), 4.Ժորդի Մոնրոյ Արարատ, 14.Միխայիլ Կովալենկո (7.Էդուարդ Էմսիս, 80), 20.Ալեշանդրե Օլիվեյրա (57.Պավել Դեոբալդ, 59), 10.Բենիկ Հովհաննիսյան, 11.Արտյոմ Սիմոնյան (97.Կիրիլ Բոր, 59), 16.Էլիստանո Մանգա, 69.Դենիս Դեդեչկո, 15.Մաքսիմ Մայրովիչ (31.Դմիտրի Լավրիշչեվ, 84), 94.Դանու Սպետարու
ՈՒՐԱՐՏՈՒ. 24.Արսեն Բեգլարյան, 19.Եվգենի Օսիպով, 26.Անան Մենսա (11.Գեւորգ Թարախչյան, 34), 27.Դմիտրի Գուզ, 88.Ջեյմս Սանթոս (23.Նարեկ Պետրոսյան, 79), 99.Ռոբերտ Դարբինյան, 30.Ուգոչուկվու Իվու, 33.Վիտինյո, 9.Եվգենի Կոբզար (8.Մաքսիմ Մաշնեվ, 64), 18.Ալեքսանդր Ռադչենկո, 90.Օլեգ Պոլյակով (38.Իսա Ալիյու, 79)
Զգուշացում՝ Դանու Սպետարու 21՛ (Ն), Միխայիլ Կովալենկո 68՛ (Ն), Էլիստանո Մանգա 86՛ (Ն), Ալեքսանդր Ռադչենկո 58՛ (ՈՒ) ; Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Հյուրերի կազմում խաղին չմասնակցեց թիմի և ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն, իսկ ահա Կոբզարը խփեց իր երկրորդ գոլն առաջնությունում: Հատկանշական է, որ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմում Դեսիրեից հետո ոչ մեկին դեռ չի հաջողվել խփել երկու գոլից ավելի: Թիմն անցկացրած 9 խաղից հետո խփել է 13 գոլ՝ բաց թողնելով 8-ը:

Ինչ վերաբերում է «Նոային», ապա թիմի հարձակման գծի առաջատար Մաքսիմ Մայրովիչը նոր է մարզավիճակ հավաքում և հաշվետու մրցավեճում խփեց իր անդրանիկ գոլն ընթացիկ առաջնությունում: Անցկացրած վեց խաղում նա աչքի է ընկել նաև մեկ գոլային փոխանցումով ու կրկին «Ուրարտուի» հետ մրցավեճում: Խոսքը թիմերի միջև կայացած նախորդ հանդիպման մասին է, որտեղ «Նոան» մրցակցի դարպասն ուղարկեց երեք անպատասխան գնդակ: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի լավագույն ռմբարկուներն այս պահին Արտյոմ Սիմոնյանն է ու Վլադիմիր Ազարովը, որոնք խփել են երեքական գոլ: Ընդհանուր հաշվով թիմն անցկացրած 10 խաղում խփել է 14 գոլ՝ բաց թողնելով 11-ը:

  • Առաջնության ռմբարկուները
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 7
02
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 5
03
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 4
04
Էզա Կուասի Ուիլֆրեդ (Վան) 4
05
Կլաուդիր Մարինի Ջունիոր (Լոռի) 3

Ոչ-ոքից հետո «Ուրարտուն» այս պահին երկրորդ տեղում է՝ վաստակած 15 միավորով, իսկ «Նոան» հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում, ակտիվում ունի 13 միավոր:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Ալաշկերտ 10 5 3 2 11 8 18
2.  ՈՒրարտու 9 4 3 2 13 8 15
3.  Արարատ-Արմենիա 7 4 2 1 13 3 14
4.  Արարատ 8 4 2 2 13 6 14
5.  Նոա 10 3 4 3 14 11 13
6. Լոռի 8 4 1 3 7 8 13
7.  Վան 9 3 1 5 7 9 10
8.  Փյունիկ 7 0 4 3 1 4 4
9.  Շիրակ 8 0 2 6 4 26 2
Տուր 14 Քաղաք Մարզադաշտ
02.12.20 Փյունիկ
  —  
Լոռի ՖԱ Երևան   «Հանրապետական» 17:30
02.12.20 Արարատ-Արմենիա
  —  
Արարատ Երևան   Ֆուտբոլի ակադեմիա 14:30
01.12.20 Նոա ՈՒրարտու Երևան   Ֆուտբոլի ակադեմիա 14:00
30.11.20 Ալաշկերտ Վան Երևան   «Նաիրի» 14:00

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos