Երևանի «Նոայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Նոա հոլդինգը» ձեռք է բերել ևս մեկ ակումբ:
«Բարի գալուստ ընտանիք, «Նոա Յուրմալա»: Տեղեկացնում ենք, որ «Նոա Հոլդինգը» ձեռք է բերել ևս մեկ ակումբ՝ «Նոա Յուրմալան», որը հանդես կգա Լատվիայի Բարձրագույն խմբում»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ անցած տարի «Նոա հոլդինգը» ձեռք էր բերել նաև իտալական «Սիենան»:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am