50 գոլ 58 խաղում. Նեյմարը զիջում է երկու ֆուտբոլիստի

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց «Բորդոյի» հետ, խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Տանտերերի կազմում առաջին գոլը խփեց Նեյմարը: Բրազիլացու համար գոլը 50-րդն էր առաջնության շրջանակներում «Պարի Սեն Ժերմենում» անցկացրած 58 խաղում: Վերջին 70 մրցաշրջանում ավելի արագ 50 գոլի սահմանին հասել են Անդերսոնն (53) ու Սկոբլարը (54):

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am