Ամեն ինչ չէ, որ կախված է Մոհամեդ Սալահից

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու  մասին։

  • Ես ցանկանում եմ մնալ, բայց ամեն ինչ ինձանից չէ կախված: Ակումբի ղեկավարությունը գիտե թէ ինչ եմ ես ցանկանում։ Արդեն 5 տարի է խաղում եմ այստեղ: Շատ եմ սիրում երկրպագուներին և գիտեմ , որ նրանք էլ ինձ,- ասել է Սալահը GQ ամսագրին տված հարցազրույցում։

Սալահի պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը։ Նոր պայմանագրով եգիպտացին կարող է դառնալ «Պրիմիեր լիգայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սալահը մասնակցել է 20 խաղի, խփել 16 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։